«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2004-10-14 | #182, 2004-10-15 | #183, 2004-10-16


«ՀՐԵԱՆԵՐԸ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՆ, ՈՐ ԱՄԵՆԱՃԻՇՏԸ ԱՅԼ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՎՐԱ ԹՔԵԼՆ Է»

Հավաստում է քրիստոնյաների հարցերով Երուսաղեմի քաղաքապետի նախկին խորհրդական Սամուել Ավիտարը

Հոկտեմբերի 10-ին Երուսաղեմում մի խումբ երիտասարդ հրեաներ հարձակվում են հայ հոգեւորականների թափորի վրա: Հարձակումը կատարվում է կրոնական երթի ընթացքում: Երիտասարդներից մեկը ստահակին յուրահատուկ լկտիությամբ նախ թքում է թափորն ընդառաջող Երուսաղեմի հայոց պատրիարքարանի լուսարարապետ Նուրհան արք. Մանուկյանի բռնած խաչի, այնուհետեւՙ նրա վրա, ապա եւ ապտակում:

Թեեւ Նուրհան սրբազանը պատասխան ապտակ է հասցնում հրեա ստահակին, սակայն քաշքշուկի հետեւանքով ջարդվում է նրա պանակեն, որը տոնական ծիսակատարություններին, սկսած 17-րդ դարից, կրում էին հայ բարձրաստիճան հոգեւորականները:

Հատկանշական է, որ այս լկտի հարձակումը կատարվում է ծիսակատարությանը հետեւող հոծ բազմության եւ հայ հոգեւորականների թափորն ուղեկցող Իսրայելի ոստիկանության ներկայությամբ: Այս ամենը խոր վրդովմունք է առաջացնում Երուսաղեմի հայկական համայնքում, երբ Իսրայելի ոստիկանությունը հարցաքննում է արքեպիսկոպոս Մանուկյանինՙ պատճառաբանելով, թե հարվածել է իր վրա թքող հրեային:

Թեեւ ոստիկանությունն առայժմ զերծ է մնում Նուրհան սրբազանի դեմ քրեական գործ հարուցելու գայթակղությունից, սակայն նրան պատժելու նկատառումով ձեռնամուխ է լինում լրջորեն քննարկելու հայ հոգեւորականի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցը: Հարցաքննում են նաեւ հրեային, գործը դատարան հանձնելու մտադրությամբ:

Հայ հոգեւորականների վրա հրեա ստահակների լկտի հարձակմանը իսկույն արձագանքեց պաղեստինյան «Վաֆա» գործակալությունը եւ հոկտեմբերի 10-ի հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթը հեռախոսազրույց է ունեցել Մանուկյան արքեպիսկոպոսի հետ եւ հետաքրքրվել նրա առողջությամբ: Հոկտեմբերի 12-ին այդ հաղորդագրության հիման վրա միջադեպին անդրադարձավ «Ազգը», նույն օրվա եւ նախորդ համարներումՙ իսրայելական «Հաարեցը», իսկ հոկտեմբերի 13-ինՙ Պոլսո «Մարմարա» օրաթերթը:

«Վաֆա» գործակալությունն ընդամենն արձանագրել է հարձակման փաստը: «Հաարեցը» նշում է, որ բացի երիտասարդ հրեաներից, քրիստոնյաների վրա թքում են նաեւ մեծահասակները, եւ այս իրողության հետ հայ հոգեւորականների պես հույն հոգեւորականները նույնպես հաշտվել են:

Այսինքնՙ Երուսաղեմում ստահակների խնդիրըՙ երիտասարդ թե մեծահասակ, հայերը չեն, այլ բոլոր քրիստոնյաները, բայց եւ այնպես, նրանք առանձնակի վերաբերմունքի են արժանանում: Դրա մասին իսրայելական թերթում անձամբ վկայում է հրեաների հետ քրիստոնյաների մերձեցման կենտրոնի ղեկավար Դանիել Ռասինգը, պատմելով, որ հրեական «Պուրիմ» տոնի օրերին հայ հոգեւորականները չեն հանդգնում դուրս գալ իրենց բնակարաններից: Ըստ «Հաարեցի», քրիստոնյաների հարցերով Երուսաղեմի քաղաքապետի նախկին խորհրդական Սամուել Ավիտարն այս երեւույթը որակել է «մեծ խայտառակություն» եւ ավելացրել. «Ես փորձում եմ որեւէ բան անել, սակայն անօգուտ, որովհետեւ հրեաներն ուղղակի համոզված են, որ հոգեւորականների վրա թքելն ամենաճիշտ բանն է, ինչ իրենք են անում»:

Ի դեպ, թքել սիրում են նաեւ ուղտերը: Իմանալով այդ մասին, պարզապես դժվարանում ենք կողմնորոշվել, թքելն ուղտի՞ն է նմանեցնում հրեաներին, թե՞ թքելու հրեական համոզմունքը նույնացվում է անասնական բնազդի հետ: Համենայն դեպս, որքան էլ Նուրհան սրբազանը «Մարմարային» հայտնի, որ «Երուսաղեմի հայ հոգեւորականները, վարժված լինելով այդպիսի տգեղ վերաբերմունքին, թեեւ ջանում էին անտեսել դա, սակայն վերջին միջադեպը հանդուրժել չեն կարող», այնուամենայնիվ, չհանդուրժելու այլընտրանքը քաղաքը լքելն է:

Ահա թե ինչու Ավիտարը խոստովանում է քրիստոնյա հոգեւորականների վրա թքելու հրեաների համոզմունքի մասին, Երուսաղեմի քաղաքապետարանը միջադեպի պատասխանատվությունը բարդում է հայ հոգեւորականների թափորն ուղեկցող ոստիկանության վրա, իսկ ոստիկանությունը թափորը հարձակումից պաշտպանելու փոխարեն մտածում է Նուրհան սրբազանին պատժելու մասին: Թերեւս դրանով էլ քաջալերում է ստահակներին:

Այդ առումով պատահական չէ, որ հրեաների լկտիությունը չի սահմանափակվում հայ հոգեւորականներին անարգելով միայն, ոչ էլ անարգանքն է նոր: Դեռեւս հունվարին Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արք. Մանուկյանը քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ Իսրայելի ներքին գործերի նախարար Աբրահամ Պորազիի հանդիպմանը գանգատվել էր, թե «հրեաները հայհոյում եւ թքում են հայերի վրա, երբ մեր ժողովուրդն անցնում է փողոցով»: Պորազին փորձել էր ճշտել. «Ինչո՞ւ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում, որպեսզի ծայրահեղական հրեաները չանարգեն հայ պատրիարքին եւ հայությանը»: Ոստիկանության սպաները պատասխանել էին. «Միջոցների բացակայության պատճառով չենք կարող հսկել յուրաքանչյուր վանականի»:

Այս փաստը հունվարի 13-ի համարում արձանագրել էր «Հաարեցը»: Ապրիլին Երուսաղեմի պատրիարքարանը վերստին դիմել էր Իսրայելի ներքին գործերի նախարարին, բայց ապարդյուն: Ըստ երեւույթին նախարարը ոստիկանությանը տրամադրելու միջոցներ չի ունեցել, որ հարձակումները շարունակվում են: Միջոցների բացակայությունը հասկանալի է, պարզապես հարց է ծագում. եթե առանց միջոցների անհնար է վերահսկել վանականներին, ապա հոկտեմբերի 10-ին Իսրայելի ոստիկանությունն ինչպիսի՞ առաքելությամբ էր ուղեկցում հայ հոգեւորականների թափորը:

Հարցի պատասխանը միանշանակ է. Իսրայելի ոստիկանությունը քաջալերում է Երուսաղեմի հայոց պատրիարքին, հայ հոգեւորականներին, հայկական համայնքին անարգող ստահակներին, որպեսզի արժանանա ներքին գործերի նախարարի քաջալերանքին: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Իսրայելում ստահակները վայելում են պետության հովանավորությունը, նրանց հարձակումները հայերի եւ քրիստոնյա հոգեւորականների վրա պետականորեն են կազմակերպվում: Այսպիսով, վերջիններիս վրա թքելու, նրանց ապտակելու, հայհոյելու լկտիությունը դառնում է պետական քաղաքականություն:

Ի՞նչ կարելի է ակնկալել մի պետությունից, որի բնակիչները ճշմարտության որոնումներում համոզվում են, որ ամենաճիշտն այլ հոգեւորականի վրա թքելն է: Թքելու պարագան կարեւոր է, դրա ճշմարտացիության մեջ հրեաների համոզմունքն առավել եւս: Այն առումով, որ նրանք դրանով հասարակական պատվերի երանգ են հաղորդում Իսրայելի վերոհիշյալ քաղաքականությանը, միաժամանակ նպաստում դրա հետագա ամրապնդմանը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4