«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2004-10-15 | #183, 2004-10-16 | #184, 2004-10-19


ՊԱՏԱՐԱԳԻ ԼԵԶՈՒՆ ԿՄՆԱ ԱՆՓՈՓՈԽ

Ամերիկայի արեւելյան թեմի հայոց եկեղեցիներում հատկապես վերջին տարին շրջանառու էր դարձել եկեղեցիներում Սբ. պատարագի լեզուն գրաբարից անգլերենի վերափոխելը:

ՌԱԿ մամլո դիվանից հայտնում են, որ Ամենայն հայոց հայրապետիՙ հոգեւորական տարեկան համագումարին ուղղված հորդորին անսալովՙ Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշել է Հայաստանյայց եկեղեցու Սբ. պատարագի լեզուն չփոխել եւ հավատարիմ մնալ «մաշտոցյան ոսկեղենիկ մեր լեզվին»ՙ գրաբարին:

Ամերիկայի արեւելյան թեմի հոգեւորականներից քառասուն հոգի այդ մասին գրավոր հայտնել են Արեւելյան թեմի առաջնորդ գերշ. Տ. Խաժակ արք. Պարսամյանին, որ իրենք «որդիական ակնածանքով հնազանդվում են Վեհափառ հայրապետի հորդորին, Գերագույն հոգեւոր խորհրդի որոշմանը եւ առաջնորդ Սրբազան հոր շրջաբերական-հրահանգներին»:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4