«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2004-10-15 | #183, 2004-10-16 | #184, 2004-10-19


ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԿԻՑԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԸՆՏՐԱՆԻՆ Է

Այսօր Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումով Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը կսկսի Հոլանդիայում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարը: Ընտրական 9-րդ խմբում բացի Թուրքիայի ֆուտբոլիստներից, մեր պատանիների մրցակիցներն են Հոլանդիայի եւ Ուելսի հավաքականները: Հոկտեմբերի 21-ին մեր ընտրանին ուժերը կչափի տանտերերի, իսկ երկու օր անցՙ ուելսցիների հետ: Ընտրական 2-րդ փուլի ուղեգիր կստանան առաջին երկու տեղերը զբաղեցրած հավաքականները:

ՀՀ հավաքականը գլխավորում է Արմեն Գյուլբուդաղյանցը, որը մարզում է «Փյունիկ-3»-ը: Հենց այս թիմի ֆուտբոլիստներն էլ կազմում են պատանեկան հավաքականի կորիզը: Հարկ է նշել, որ մեր հավաքականն արդեն միջազգային հանդիպումների որոշակի փորձ ունի: Վերջերս թիմը բավական հաջող մրցելույթներ էր ունեցել Լիտվայում կայացած միջազգային մրցաշարում: Մինչ Հոլանդիա մեկնելը հավաքականն ուսումնամարզական հավաք էր անցկացրել Արարատի «Այգ» մարզավանում: Թիմի առջեւ խնդիր է դրվել հաղթահարել առաջին փուլի արգելքը: Հիշեցնենք, որ անցյալ տարի էլ մեր մինչեւ 17 տարեկանների հավաքականը Խորեն Հովհաննիսյանի եւ Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ հաջողությամբ էր հաղթահարել ընտրական մրցաշարի առաջին փուլը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4