«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#183, 2004-10-16 | #184, 2004-10-19 | #185, 2004-10-20


ԲՈՒԴՅՈՆՈՎՍԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՅԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼԻՐ

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 17-ին Բուդյոնովսկում բացվել է «Սվյատոյ Կրեստ քաղաքի հիմնադիր հայերին» նվիրված համալիր: Այն բաղկացած է 8 մետր բարձրությամբ կամարից, խաչքարից եւ քարակերտ հորինվածքից: Հուշարձանի ստեղծման նախաձեռնությամբ 2003 թ. հանդես էր եկել Բուդյոնովսկի «Սուրբ խաչ» հայ համայնքի վարչությունը:

Համալիրի բացման արարողության պաշտոնական մասն սկսել են քաղաքապետ Նիկոլայ Լյաշենկոն եւ քաղաքային դումայի նախագահի Գեորգի Յուզբաշեւը, ապա հուշարձանն օծվել է ձեռամբ Հայ առաքելական եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների հոգեւորականների:

Բացումից հետո ելույթներ են ունեցել Լյաշենկոն, Յուզբաշեւը, Բուդյոնովսկն անվանելով հայ-ռուսական բարեկամության խորհրդանշան եւ արարողության մասնակիցներին հորդորելով արժանի լինել նախնիների հիշատակին: Թերեքի կազակական զորքի Սվյատոյ Կրեստի խմբավորման ատաման Սերգեյ Տկաչովը երախտիքի խոսք է հղել ոչ միայն քաղաքի հիմնադիրներին, այլեւ սեփական միջոցներով հիանալի հուշարձան կերտած մերօրյա հայերին:

Սվյատոյ Կրեստ քաղաքը 1799 թ. հիմնել են Հյուսիսային Կովկասում վերաբնակված արցախահայերը:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4