Սանկտ Պետերբուրգի թենիսի մրցաշարի երկրորդ փուլում անհաջողության մատնվեց Սարգիս Սարգսյանը, որի մրցակիցը ռուսաստանցի Մարատ Սաֆինն էր: Հայ թենիսիստին չհաջողվեց լրջորեն դիմադրել Սաֆինին, որը երկու խաղափուլում էլ հաղթելով (6-4, 6-2), մտավ քառորդ եզրափակիչ: Իսկ առաջինը քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց ֆրանսիացի Միշել Լլոդրան, որն ավելի հաջող է խաղում զուգախաղում: Առաջին խաղափուլում նա դժվարությամբ հաղթեց գերմանացի Միխայիլ Կոլմանին (7-6), իսկ ահա հաջորդ խաղափուլում հաջողությամբ հաղթահարեց մրցակցի դիմադրությունը (6-3) եւ շահեց մրցախաղը: Քառորդ եզրափակիչում Լլոդրան կմրցի Սաֆինի հետ:
Հաջորդ փուլում հանդես կգան նաեւ Միխայիլ Յուժնին եւ Իվկո Կառլովիչը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Միրնուն եւ Կորետխային:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ