«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2004-10-29 | #193, 2004-10-30 | #194, 2004-11-02


ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, սանկտպետերբուրգցի Մհեր Մկրտչյանը Մադրիդում երկրորդ միջին քաշում միավորներով շահեց վարկանիշային մենամարտը պորտուգալացի Էլիզեո Նոգեյրայից: Սա Մհերի երկրորդ անընդմեջ հաղթանակն է վարկանիշային մենամարտերում: Իսկ մինչ այդ նա բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցավեճում զիջել էր Ջո Կալզագային:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4