«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2004-11-03 | #196, 2004-11-04 | #197, 2004-11-05


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ

Ինչը վկայում է ոլորտի կայուն զարգացման մասին

Շուրջ 30 ընկերություններ էին մասնակցում երեկ կառավարության շենքում բացված տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգիչների «Ինֆոտեկ» չորրորդ մասնագիտացված ցուցահանդեսին: Այն կազմակերպել էր «Էքսպո մեդիա» կենտրոնը պետական գերատեսչությունների եւ մասնավոր կառույցներին միավորող կազմակերպությունների աջակցությամբ: Ցուցահանդեսի նպատակներն էին տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի վերլուծությունը, համակարգչային տեխնոլոգիաների նոր մշակումներին եւ գործնական կիրառման հնարավորություններին ծանոթանալը, բիզնես տեղեկատվության փոխանակումը, նոր գործընկերային կապերի հաստատումը եւ այլն: Ներկայացված տաղավարներից արժեր առանձնացնել «Յունիկոմպ» ընկերության նոր նոտ-բուկերը, «Բիտկոմպ» ընկերության «Գյուրզա» էլեկտրաշոկերը, համակարգչային տեխնիկայի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների նոր տեսականին, ծրագրային, դիզայներական արտադրանքը եւ այլն:

«Ինֆոտեկը» բացեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: Նա կարեւորելով արդեն չորրորդ անգամ մասնագիտացված ցուցահանդեսի բացումը, նշեց, որ դա վկայում է այս ոլորտի կայուն զարգացման մասին: Այդ զարգացումն արտահայտվում է արտադրողականության եւ արտահանման ծավալների աճով, որը հասնում է տասնյակ միլիոնավոր դոլարների: Փոխնախարարը կարեւորեց նաեւ նոր ընկերությունների ստեղծման եւ միջազգային ընկերությունների Հայաստան մուտք գործելու իրողությունները: Որպես օրինակ հիշատակվեց «Սինոպսիս» ընկերության գործունեության սկիզբը Հայաստանում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4