«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2004-11-09 | #200, 2004-11-10 | #201, 2004-11-11


ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Դավիթ Նալբանդյանը Գիլյերմո Կորիայի հետ Արգենտինան կներկայացնի թենիսի աշխարհի 2005 թ. առաջնությունում, որը կանցկացվի մայիսի 15-21-ը Դյուսելդորֆում: Բացի արգենտինացիներից, աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկեն նաեւ ԱՄՆ-ի (Էնդի Ռոդիկ, Անդրե Աղասի), Իսպանիայի (Կառլոս Մոյա, Թոմի Ռոբրեդո), Գերմանիայի (Թոմի Հաաս, Նիկոլաս Կիֆեր), Չիլիի (Ֆեռնանդո Գոնսալես, Նիկոլաս Մասու), Շվեդիայի (Յոահիմ Յոհանսոն, Թոմաս Յոհանսոն), Ռուսաստանի (Մարատ Սաֆին, Միխայիլ Յուժնի) հավաքականները: 8-րդ մասնակիցը հայտնի կդառնա նոյեմբերի վերջին: Թեկնածուների թվում են Շվեյցարիայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի եւ Սլովակիայի հավաքականները:

Ութ հավաքականները կբաժանվեն 2 խմբի: Յուրաքանչյուր թիմ մրցակցի հետ կանցկացնի 3 մրցախաղ (երկու մենախաղ, մեկ զուգախաղ): Խմբերում հաղթած թիմերը եզրափակիչում կվիճարկեն չեմպիոնի կոչումը: Անցյալ տարի ուժեղագույն ճանաչվեցին չիլիացի թենիսիստներ Ֆեռնանդո Գոնսալեսն ու Նիկոլաս Մասուն, որոնք այս տարի Աթենքի օլիմպիադայում ոսկե մեդալներ նվաճեցին մենախաղում (Մասու) եւ զուգախաղում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4