«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2004-11-09 | #200, 2004-11-10 | #201, 2004-11-11


ԱՌԱՆՑ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր զբաղեցրած 123-րդ տեղը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր ցուցակում: Ընտրական մրցաշարում մեր հավաքականի առաջիկա մրցակից Ռումինիայի հավաքականը նախորդ ցուցակի համեմատ 2 հորիզոնականով նահանջել է եւ այժմ զբաղեցնում է 28-րդ տեղը: Իսկ ամենաբարձր վարկանիշներ ունեն չեխերը (5-րդ տեղ) եւ հոլանդացիները (6-րդ): Մակեդոնացիների նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ 4 հորիզոնականով վեր է բարձրացել Անդորրայի հավաքականը (143-րդ): Ֆինները 45-րդ տեղից տեղափոխվել են 43-րդ հորիզոնական, իսկ մակեդոնացիները 92-րդ տեղից մեկ աստիճան վեր են բարձրացել:

Հոկտեմբերի համեմատ ցուցակում ամենամեծ առաջընթացը նկատվել է Ավստրալիայի հավաքականի մոտ, որը 15 հորիզոնականով վեր է բարձրացելՙ զբաղեցնելով 49-րդ տեղը: Իսկ ահա, Վիետնամի հավաքականը 13 տեղով նահանջել է: Լավագույն տասնյակը մնացել է անփոփոխ, չնչին փոփոխություններ են կատարվել միայն տասնյակի ներսում: Ներկայացնում ենք լավագույն տասնյակի, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:

1. Բրազիլիա847
2. Ֆրանսիա802
3. Արգենտինա784
4. Իսպանիա775
5. Չեխիա768
6. Հոլանդիա758
7. Անգլիա752
8. Մեքսիկա743
9. Պորտուգալիա743
10. Իտալիա736
33. Ռուսաստան642
51. Ուզբեկստան580
67. Լատվիա551
68. Ուկրաինա551
69. Բելառուս548
76. Էստոնիա533
93. Թուրքմենստան487
103. Լիտվա449
107. Վրաստան442
112. Մոլդովա434
116. Ադրբեջան425
123. Հայաստան389
133. Տաջիկստան355
147. Ղազախստան309
151. Ղրղզստան271

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4