«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2004-11-16 | #205, 2004-11-17 | #206, 2004-11-18


ԼԵՎՈՆ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ

Կյանքի 72-րդ տարում ընդմիշտ հեռացավ ճանաչված բանաստեղծ ու մշակութային գործիչ Լեւոն Միրիջանյանը:

Գրական ու ստեղծագործական երկար ճանապարհ անցած մարդը 1975-ից գլխավորեց «Հայ դպրություն» (մինչեւ 1989 թ.ՙ Հայաստանի գրքասերների ընկերություն) մշակութային հասարակական կազմակերպությունը, ապա եղել է «Բնօրրան», «Արեւագալ» հանդեսների գլխավոր խմբագիրը: Նրա աշխատանքն առավել արմատական էր 1967-1975 թթ., երբ գլխավորում էր «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրությունը:

Լեւոն Միրիջանյանի բանաստեղծական գրքերից են «Այգեստանները», «Հեռու-հեռուներիցը», «Ծովի կարոտը», «Ծաղկազարդը», «Երգի հովիվը» եւ այլն: Նրա «Երգի հովիվը» պոեմըՙ նվիրված մեծն Կոմիտասին, արժանացել է Վահան Թեքեյանի անվան առաջին կարգի մրցանակի: Հեղինակն է «Հայ բանաստեղծության ակունքները», «Հայկական հնագույն մատյանը», «Պատմության եւ առասպելի սահմանները», «Մեծ Մեծասքանչը» եւ այլ աշխատությունների:

Լեւոն Միրիջանյանի վաստակն անուրանալի է, նրան հիշողներըՙ շատ: Գրական, մշակութային եւ լեզվական, ուղղագրական հարցերին նվիրված բազմաթիվ հոդվածներ է տպագրել նաեւ «Ազգ» թերթում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4