Վերականգնվել է Վրաստանի եւ Հայաստանի էներգահամակարգերը կապող «Ալավերդի» բարձր լարման էլեկտրափոխանցման գծի աշխատանքը: Ըստ «Մեդիամաքսի», ներկայումս կրկնապատկվել են Հայաստանից Թբիլիսի առաքվող էլեկտրաէներգիայի ծավալները եւ կազմում են 100 մգվտ: «Ալավերդի» ԷՓԳ-ն վթարվել էր նոյեմբերի 15-ին, ինչի պատճառով Թբիլիսիում առաջացել էր էներգետիկ ճգնաժամ: