«Լրագրողներն առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Ադրբեջանի «Ենի մուսավաթ» ընդդիմադիր օրաթերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն 5 տարվա ազատազրկման դատապարտելու Բաքվի վճիռը: Արիֆօղլուն, որը նաեւ «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահն է, մեղադրվել է «հասարակական կարգը խախտելու» եւ «զիջումներից հրաժարվելու» համար:
Մարդու իրավունքները պաշտպանող միջազգային մի շարք կազմակերպություններ, ինչպես նաեւ Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ են արել ազատ արձակել 2003 թվականի հոկտեմբերի 27-ից ձերբակալված Արիֆօղլուն:
«Այժմ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարում իրենց միջազգային պարտավորությունները: Եթե այս մեղադրանքը չվերածվի կոչի, ապա երկրի հեղինակությունը լրջորեն կվնասվի», ասված է հաղորդագրության մեջ:
Ռ. Պ.