«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2004-11-20 | #209, 2004-11-23 | #210, 2004-11-24


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 23-ի նիստում հաստատեց «ՀՀ ԿԲ ոսկու եւ արտարժութային հոդվածների վերագնահատման կարգը»` նոր խմբագրությամբ, «ՀՀ ԿԲ կողմից իրականացվող արտարժույթի/ոսկու առք ու վաճառքի գործառնությունների հաշվապահական հաշվառման կարգը»` նոր խմբագրությամբ, «ՀՀ ԿԲ հաշվապահական հաշվառման վարման կանոնները» ձեռնարկի «ՀՀ ԿԲ ֆինանսական հաշվետվության եւ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տարրերը, կազմման մեթոդիկան եւ ներկայացումը» գլխի 3-րդ ենթագլուխը` նոր խմբագրությամբ եւ «ՀՀ ԿԲ դեբիտորական պարտքերի եւ այլ ակտիվների դասակարգման եւ հնարավոր կորուստների պահուստի ձեւավորման կարգը»:

Խորհուրդը փոփոխություններ եւ լրացում կատարեց «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտահաշվեկշռային հաշվառման հաշիվների» պլանում, փոփոխություններ կատարեց «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարման կանոններում», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ծախսերի նախահաշվի եւ կապիտալ ներդրումների ծրագրի կազմումը, կատարումը եւ վերահսկումը» ձեռնարկում, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արտահաշվեկշռային հաշվառման հաշիվների պլանում»:

Խորհուրդը համաձայնություն տվեց «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Երեւան» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությանըՙ ք. Երեւան, Մազմանյան 1 հասցեով:

ԿԲ խորհրդի որոշմամբ անհատ ձեռնարկատերեր Էդուարդ Միրիջանյանին, Մհեր Ղալթախչյանին, Արայիկ Պողոսյանին եւ «ԶԵՎՍ» ՍՊԸ-ին տրամադրվեցին արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիաներ, իսկ «ԿԱՆԳՈՌ» ՍՊԸ-ին` այլ վայրում եւս արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիա:

ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4