«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2004-11-23 | #210, 2004-11-24 | #211, 2004-11-25


ՀԱՈՒ-Ն ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿԼՈՒԾԱՐՎԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օրերս կայացել է «Հայկական ավիաուղիներ» ընկերության պարտատերերի ժողովը եւ ընտրվել է պարտատերերի վարչություն: Ինչպես հայտնեց ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը, սպասվում է, որ այդ ժողովի արձանագրության հիման վրա դեկտեմբերի սկզբին տնտեսական դատարանը ՀԱՈՒ-ի լուծարման որոշում կկայացնի:

Ա. Ավետիսյանը հայտնեց նաեւ, որ ներկա դրությամբ այլ սուբյեկտներ ՀԱՈՒ-ին պարտք են մոտ 2 մլն դոլար, իսկ դեբիտորական պարտքը կազմում է 3 մլն դոլար, որից 380 հազարըՙ աշխատավարձի տեսքով: 2003թ. մարտի 27-ի ՀՀ կառավարության որոշմամբ, ՀԱՈՒ-ի որոշ գույք ու պարտավորություններ փոխանցվել է «Արմավիա» ընկերությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4