«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2004-11-25 | #212, 2004-11-26 | #213, 2004-11-27


«ԱՄՆ-Ը ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԳՈՐԾԵԼ ԻՐԱՔՈՒՄ»

Մեղադրում է Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավորը

Նոյեմբերի 25-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրելՙ քննարկելու Իրաքում տիրող իրավիճակը: Նիստում ելույթ է ունեցել հանձնաժողովի նախագահ Մեհմեդ Էլքաթմըշը, որն իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր է, եւ ԱՄՆ-ին մեղադրել է Իրաքում «ցեղասպանություն» կատարելու մեջ:

«Անատոլու» գործակալության տվյալներովՙ նա այդ ցեղասպանությունը համարել է աննախադեպ, ընդգծելով. «Այսպիսի ցեղասպանություն չի իրագործվել ո՛չ Եգիպտոսի փարավոնների, ո՛չ Հիտլերի, ո՛չ էլ Մուսոլինիի օրոք: (Բնականաբար նա ոչինչ չի ասել Հայոց ցեղասպանության մասին) ԱՄՆ-ի վարչակարգերը ցեղասպանության են դիմել դեռեւս 18-րդ դարում կարմրամորթների նկատմամբ, ապա դա իրականացրել են Վիետնամում, ատոմային ռումբ են նետել Ճապոնիայի վրա եւ Պաղեստինի ողբերգության գլխավոր պատասխանատուն են: Ամերիկացիները մարդկության դեմ հանցանք են գործում, որովհետեւ Իրաքում հարյուր հազարավոր մարդկանց սպանություն է կատարվել: Ժամանակն է, որ համայն մարդկությունը մտածի այս անասելի դաժանությունը, վայրագությունն ու ահաբեկչությունը կանխելու մասին»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4