Շախմատի Ռուսաստանի 57-րդ առաջնությունն ավարտվեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի տպավորիչ հաղթանակով: 10 հանդիպումներում տոնելով 5 հաղթանակ, նույնքան պարտիա էլ ավարտելով ոչ-ոքի, Կասպարովը 7,5 միավորով վստահորեն գրավեց առաջին տեղը եւ առաջին անգամ նվաճեց ՌԴ չեմպիոնի տիտղոսը: Կասպարովի հաջողությունը կասկած չէր հարուցում: Նա մրցակիցների համար անհասանելի դարձավ առաջնության ավարտից մեկ տուր առաջ: 10-րդ տուրում Կասպարովը ոչ-ոքի խաղաց Մորոզեւիչի հետ, իսկ նրա գլխավոր հակառակորդ Գրիշչուկը պարտվեց Կորոտիլյովիցՙ կրելով իր անդրանիկ անհաջողությունը: Ավարտական տուրում ոչ-ոքի ավարտելով պարտիան Կասպարովի հետ, Գրիշչուկը վաստակեց 6 միավոր եւ գրավեց 2-րդ տեղը: Մրցանակային 3-րդ տեղը գրավեց Ալեքսեյ Դրեեւըՙ 5,5 միավոր: 10-րդ տուրում նա հաղթեց Վիտալի Ցեշկովսկուն, սակայն հաջորդ պարտիայում զիջեց Պյոտր Սվիդլերին: 5-ական միավորով 4-7-րդ տեղերը բաժանեցին Ալեքսանդր Մոտիլյովը, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Մորոզեւիչը եւ Եվգենի Բարեեւը: Հաջորդ տեղերում են Արտյոմ Տիմոֆեեւը, Վլադիմիր Եպիշինը, Ալեքսեյ Կորոտիլյովըՙ 4,5-ական: Աղյուսակը 2,5 միավորով եզրափակեց մրցաշարի ամենատարեց մասնակից Վիտալի Ցեշկովսկին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ