«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2004-12-03 | #218, 2004-12-04 | #219, 2004-12-07


ԿԱՍՊԱՐՈՎԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ

Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսին առաջին անգամ արժանացած Գարի Կասպարովը հայտարարել է, որ երկրի հավաքականի կազմում կմասնակցի 2006 թ. Թուրինում կայանալիք շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադային: Ըստ Կասպարովի, մրցաշարը հիանալի կկազմակերպվի, քանի որ կազմկոմիտեն շատ գործունյա է: Օլիմպիադան կանցկացվի մայիսին: Ինչպես հայտնի է, վերջին օլիմպիադաներում Կասպարովը տարբեր պատճառաբանություններով հրաժարվում էր Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել շախմատի համաշխարհային օլիմպիադաներին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4