«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2004-12-07 | #220, 2004-12-08 | #221, 2004-12-09


ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԶԻՋԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցությունը հրատարակել է մրցաշրջան-2004-ի արդյունքներով 100 լավագույն թենիսիստների ցանկը: Այն գլխավորում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդեռերը, որի առավելությունը մրցակիցների նկատմամբ ակնհայտ է: Նա վաստակել է 1267 միավորՙ 536 միավորով առաջ անցնելով 2-րդ տեղում ընթացող ամերիկացի Էնդի Ռոդիկից: Անդրե Աղասին ցուցակում 8-րդն է (420 միավոր), որին հաջորդում է Դավիթ Նալբանդյանը (389):

Հայաստանի թենիսիստների առաջատար Սարգիս Սարգսյանն անցյալ տարվա համեմատ ցուցակում զգալի նահանջ է ապրել: 2003 թ.-ի արդյունքներով Սարգիսը 39-րդ տեղում էր, մինչդեռ այս տարի նա զբաղեցնում է 67-րդ հորիզոնականըՙ իր օգտին գրանցելով 105 միավոր: 100 լավագույնների ցանկում բոլորից շատ ներկայացուցիչ ունի Իսպանիան (13 թենիսիստ): Ֆրանսիան ներկայացված է 11, Արգենտինան եւ ԱՄՆ-նՙ 9-ական թենիսիստով: Ի դեպ, արգենտինացիներից Դավիթ Նալբանդյանն իր վարկանիշով 2-րդն է եւ զիջում է միայն Գիլյերմո Կորիային, որը 480 միավորով 7-րդ տեղում է: Ամերիկացի թենիսիստների մեջ էլ Անդրե Աղասին ունի 2-րդ ցուցանիշը: Իսկ լավագույն արդյունքը պատկանում է 2-րդ տեղում ընթացող Էնդի Ռոդիկին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4