Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, որը համարվում է անգլիական «Բլեքբյոռն» թիմի խաղացող, ֆուտբոլային իր գործունեությունը հնարավոր է շարունակի Անգլիայի 3-րդ դիվիզիոնի սիրողական թիմում: 37-ամյա Ջորկաեֆի պայմանագիրը «Բլեքբյոռնի» հետ ավարտվում է դեկտեմբերի վերջին: Թիմի գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը մտադիր չէ նրան նոր պայմանագիր առաջարկելու: Առավել հավանական է, որ Ջորկաեֆը տեղափոխվի «Սեն Գրատյեն» ակումբ, որի ղեկավարության հետ ջերմ հարաբերություններ ունի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ