Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնություն կազմակերպությունը հայտարարել է 2004 թվականի «Տեղեկատվության ազատություն» մրցանակակիրների անունները:
Տեղեկատվություն ապահովող լավագույն համակարգ ունեցող հիմնարկություն է ճանաչվել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը: Վանաձորի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» հասարակական կազմակերպությունը մրցանակի է արժանացել տեղեկատվություն ստանալու իրավունքին աջակցելու համար:
Տեղեկատվության ազատության խնդիրներն ակտիվորեն լուսաբանող լրագրող է ճանաչվել Նաիրա Բուլղադարյանը:
Ուշագրավ է, որ Երեւանի քաղաքապետարանին տրվել է բացասական մրցանակՙ տեղեկատվության ազատության օրենքի պահանջները չկատարելու, մասնավորապես հետաքննող լրագրողներին տեղեկատվություն չտրամադրելու համար: Քաղաքապետարանին իբրեւ մրցանակ կհանձնվի կողպեք, որը համարվում է գաղտնապահության խորհրդանիշ:
Ի դեպ, վերջին մրցանակն անցյալ տարի չէր սահմանվել, քանի որ տեղեկատվության ազատության օրենքը նոր էր ընդունվել:
Ռ. Պ.