Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկի» եւ ազգային հավաքականի հարձակվող, օրերս Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Էդգար Մանուչարյանը փորձաշրջանի է մեկնել Հոլանդիայի ուժեղագույն ակումբներից մեկըՙ «Այաքս»: Թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն իր գոհունակությունը հայտնելով 17-ամյա հայ ֆուտբոլիստից, նրան ընդգրկել էր իսպանական «Բարսելոնի» հետ ընկերական խաղին նախապատրաստվող ֆուտբոլիստների ցանկում: Այդ հանդիպման 2-րդ խաղակեսում Էդգար Մանուչարյանն իր նորամուտը նշեց «Այաքսի» հիմնական կազմում: Սակայն, ցավոք, Էդգարի բախտը չբերեց. 14 րոպե անց նա արդեն ոտքի ծանր վնասվածք ստացավ եւ ստիպված էր թողնել մրցասպարեզը: Լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն, Էդգարը գտնվում է բժիշկների հսկողության տակ եւ հնարավոր է առաջիկա 3 ամսում չկարողանա խաղադաշտ դուրս գալ: Շատ ցավալի կլինի, եթե այս միջադեպը ազդի «Այաքսում» Էդգար Մանուչարյանի մնալ-չմնալու հարցի վրա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ