«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2004-12-15 | #226, 2004-12-16 | #227, 2004-12-17


ԱՐՎԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆ ՊԱՀԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է ԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 20-ից հետո Արմեն Ավետիսյանը կհրապարակի արվամոլների անունները

«Հայ արիական միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանը դեկտեմբերի 20-ից հետո Ամանորի նվեր կմատուցի այն պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին, ում արդեն տեւական ժամանակ մեղադրում է ոչ ավանդական սեռական կողմնորոշումների համար: Ավելի ստույգ, նոր տարուց առաջ Արմեն Ավետիսյանը կհրապարակի նրանց բոլորի անուններն ամփոփող ցուցակը:

- Իշխանության ո՞ր մակարդակում են ավելի շատ արվամոլներըՙ ըստ այդ ցուցակի:

- ՀՀ նախագահի աշխատակազմում, արդարադատության ոլորտում եւ բանկային համակարգում:

- Ձեր հայտարարությունների առթիվ ճնշումներ չե՞ն եղել, չե՞ն անհանգստացնում ձեզ:

- Արդեն 4 ամիս ամենատարբեր մակարդակներից այցելել են ինձ ե՛ւ կիսագողական, ե՛ւ քրեական, ե՛ւ ուժային կառույցներից:

- Չե՞ք վախենում հրապարակել այդ անունները, ձեր կարծիքով ի՞նչ է տալու դա:

- Իհարկե, բարդ իրավիճակներ կառաջանան, բայց մեր այս նախաձեռնությունը 2 նպատակ է հետապնդում` որ տեսնենք, թե հայ հասարակությունն ինչպե՞ս է արձագանքում: Փառք աստծո, բոլորը դեմ են: Նաեւ հասարակական կարծիքը ստուգենք, այսինքնՙ մարդիկ ընդունո՞ւմ, թե՞ մերժում են այս արատավոր երեւույթները:

Հայաստանում արվամոլությունը ոչ թե հիվանդություն է, այլ աթոռ պահելու միջոց է դարձել: Հենց այդ վտանգի մասին է, որ ուզում ենք ահազանգել: Ձեւավորվել է չինովնիկական մի կաստա, եւ տեսնելով, որ այլեւս փրկություն չկա եւ պիտի բացահայտվեն, փչացնում են նաեւ մյուսներին:

- Այս երեւույթը երբեք հատկանշական չի եղել մեզ համար, որտեղի՞ց ներմուծվեց եւ ինչպես:

- Ժամանակին մենք ահազանգեցինք, որ մասոնական օթյակները հոգեւոր, քաղաքական եւ բարոյական ոլորտներում փչացնում են հայ հասարակությանը: Մասոն եղբայրները լռում են իրենց ընդհանուր գաղտնիքի` արվամոլության մասին: Իշխանավորների մեծ մասը լինելով մասոնական օթյակի անդամներՙ պարտադիր լռություն է պահպանում: Եվ համասեռամոլությունը, եւ աղանդավորությունը, եւ համարակալումը բոլորը մի տեղից են գալիս` մասոնական ծրագրեր են դրանք:

Այս ցուցակի հրապարակումը ոչ թե ինչ-որ շոուի նպատակ ունի, այլ մենք իսկապես ուզում ենք, որ այս պրոցեսը կանխվի:

- Որտեղի՞ց ձեզ այդ տեղեկությունները:

- Ե՛վ ուժային կառույցների, ե՛ւ կառավարական շրջանակների, եւ ընդդիմադիր դաշտի շատ գործիչների հետ մենք ակտիվ համագործակցել ենք:

- Չե՞ք մտահոգվում, որ Եվրոխորհուրդ մտնող Հայաստանում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ այս արշավն աննպաստ արձագանքների կարժանանա:

- Եթե անբարո արժեքներ պիտի ներկրվեն եվրոպական արժեքների անվան տակ, պիտի աղանդները գան, համասեռամոլները, մոլագարները գան, ավելի լավ է չլինել այդպիսի Եվրոխորհրդում:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4