Ավստրալիայում բնակվող հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում փառահեղ հաղթանակ տոնեց: Ֆլորիդայի նահանգի Հոլիվուդ քաղաքում IBF-ի վարկածով թեթեւագույն քաշում աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտում Դարչինյանը տեխնիկական նոկաուտով պարտության մատնեց աշխարհի ներկայիս չեմպիոն, կոլումբիացի Իրեն Պաչեկոյին: Մենամարտի ընթացքում գոտկատեղից ներքեւ հարվածի համար չեմպիոնից հանվեց 3 միավոր, իսկ 10-րդ եւ 11-րդ ռաունդներում Դարչինյանը մրցակցին 2 անգամ նոկդաունի ենթարկեց, որից հետո մրցավարը դադարեցրեց հանդիպումը եւ ի նշան հաղթանակի բարձրացրեց հայ բռնցքամարտիկի ձեռքը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ