«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2004-12-17 | #228, 2004-12-18 | #229, 2004-12-21


ՀԻՄՆԱԴՐՎԵՑ ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԸ

«Վանաձորի մամուլի» ակումբի հիմնադրումը որպես ռեսուրս կենտրոն Հայաստանի հյուսիսային շրջանների ազատ լրատվամիջոցների զարգացման գործում» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-18-ը Ծաղկաձորում գումարվեց «Վանաձորի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպության առաջին հիմնադիր ժողովըՙ այդ շրջաններում գործող լրատվամիջոցների մասնակցությամբ: Նորաստեղծ կազմակերպությունը նպատակ ունի նպաստել Տավուշի մարզում ազատ լրատվության տարածմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ լրագրողների շահերի պաշտպանմանը: Հիմնադիր ժողովը հաստատեց ակումբի կանոնադրության նախագիծը, ընտրեց կազմակերպության խորհուրդ- վերստուգիչ հանձնաժողով: Պետական գրանցման համար մինչեւ 2005 թվականի հունվարի 10-ը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարություն:

Վերոնշյալ ծրագիրն իրականացնում է «Եվրասիա» հիմնադրամի աջակցությամբ ստեղծված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4