Ֆուտբոլի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը լքեց անգլիական «Բլեքբյոռն» ակումբը: Թիմի հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերի 31-ին եւ ակումբի ղեկավարությունը նրան տեղեկացրել է, որ այն չի երկարաձգվելու: Բացառված չէ, որ վետերան ֆուտբոլիստն իր ելույթները շարունակի անգլիական 3-րդ լիգայի սիրողական թիմերից մեկում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ