«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2004-12-22 | #231, 2004-12-23 | #232, 2004-12-24


ԱՐՑԱԽՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Արցախի ժուռնալիստների միությունում ամփոփվեցին այս տարվա մրցանակաբաշխության արդյունքները: Նման մրցանակաբաշխություն Ժուռնալիստների միությունն անցկացնում է երկրորդ անգամ: Ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ մրցույթը կազմակերպվել էր չորս անվանակարգովՙ հավելվել էր «Զինվորական թեմաներով լավագույն հրապարակման համար» անվանակարգը:

Մրցութային հանձնախումբը «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր ճանաչեց հեռուստալրագրող Նորեկ Գասպարյանինՙ Շուշիի հիմնախնդիրներին եւ աշխատավարձերի բարձրացման առնչությամբ ծագած խնդիրներին նվիրված հեռուստաֆիլմերի համար:

«Լավագույն քաղաքական վերլուծությունների համար» մրցանակը շնորհվեց «ճՑՏ ՊպսՈՑՖ» հեղինակային թերթի խմբագիր Մուրադ Պետրոսյանինՙ վերոհիշյալ թերթում հրապարակված քաղաքական վերլուծությունների համար:

«Զինվորական թեմաներով լավագույն հրապարակման համար» մրցանակը շահեց «Մարտիկ» թերթի աշխատակից Մհեր Հարությունյանըՙ բանակային կյանքի խնդիրներին նվիրված հոդվածաշարի համար:

Հանձնախումբը «Լավագույն լրագրողական հետաքննության համար» մրցանակը չշնորհեց ոչ մեկինՙ այս անվանակարգի պահանջները բավարարող նյութեր չլինելու պատճառով:

Երեկ ժուռնալիստների միությունում հանձնվեցին մրցանակները:

Ինչպես նշվեց միջոցառման ժամանակ, 2005 թ. նախատեսվում է ավելացնել եւս մեկ անվանակարգ: Հնարավոր է, որ այս մի մրցանակը շնորհվի ոչ թե անհատ լրագրողի, այլ որեւէ լրատվամիջոցի:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4