Ֆրեզնոյից ստացված մամուլի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Կալիֆոռնիա համալսարանի շրջանավարտների 52-րդ մրցանակաբաշխության ժամանակ Ֆրեզնոյի պատվավոր շրջանավարտի կոչում է շնորհվել ճանաչված սենատոր Չակ (Չարլզ) Փուչիկյանին: Նրա իրավաբանական ձեռքբերումներն ու կրթական համակարգի բարենորոգումները մեծապես գնահատվել են Կալիֆոռնիայի կառավարական շրջանակներում:
Պատվավոր շրջանավարտի կոչումն ստեղծվել է 1953 թվին: Դրանով պարգեւատրվել են Մ. Նահանգների գանձապետարանի քարտուղար Պոլ Օ՛Նիլը, Կալիֆոռնիայի պետքարտուղար Բիլ Ջոնսը, վաղամեռիկ լրագրող Ռոջեր Թաթարյանը, Հյուստոնի նախկին քաղաքապետ Լի Բրաունը, վաղամեռիկ սենատոր Քեն Մադդին եւ ուրիշներ:
Հ. Ծ.