«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2005-01-26 | #13, 2005-01-27 | #14, 2005-01-28


ՀԱՋՈՂ ՄՐՑԵԼՈՒՅԹՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ

Թեհրանում անցկացված թեթեւ ատլետիկայի կանանց միջազգային մրցաշարում հանդես եկած ավելի քան 30 երկրների մարզուհիների թվում էին նաեւ Հայաստանի 12 ներկայացուցիչները: Մեր պատվիրակները բավական հաջող մրցելույթներ ունեցանՙ նվաճելով 3 ոսկե, 1 արծաթե եւ 4 բրոնզե մեդալներ: Պատվո պատվանդանի առաջին աստիճանին կանգնեցին Աթենքի օլիմպիադայի մասնակից, վանաձորցի Մարինե Ղազարյանը (200 մ վազք) եւ նրա համաքաղաքացի Մերի Ձավարյանը, որն առաջինն էր 800 մ վազքում: Մերին նաեւ մրցանակակիր դարձավ 1500 մ վազքումՙ նվաճելով բրոնզե մեդալ: Մեր աղջիկների քառյակն ուժեղագույնն էր 4x400 մ փոխանցումավազքում: 400 մ վազքատարածությունում վանաձորցի Գայանե Բուլղադարյանը ցույց տվեց 2-րդ արդյունքըՙ արժանանալով արծաթե մեդալի: 3-րդ մրցանակակիր դարձան Ամալյա Շառոյանը (400 մ արգելավազք), Տատյանա Սիմաշովան (գնդի հրում) եւ Աննա Բաբասյանը (եռացատկ):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4