«Ազգի» ստացած տեղեկությունների համաձայն, Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր, «Mood» միջազգային կենտրոնի տնօրեն, նախկին լիբանանահայ, ՀԲԸՄիության Հովակիմյան-Մանուկյան վարժարանի շրջանավարտ, այժմ ԱՄՆ քաղաքացի Հակոբ Աքիսքալյանը 2004 թ. դեկտեմբերի 14-ին ընտրվել է Ֆրանսիայի ազգային բժշկական ակադեմիայի իսկական անդամ, որպես միջազգային համբավի հոգեբույժ: Հակոբ Աքիսքալյանը ոչ միայն առաջին հայն է այդ պատվին արժանացող, այլեւ առաջին ամերիկացին, որն անդամակցում է միջազգային համբավի այդ կաճառին, որն ունի 300 անդամ, եւ միայն հիսունն են օտարներ:
Մ. Բ.