Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքմենբաշու գավաթի խաղարկությունում «Միկան» պետք է վիճարկի 3-րդ տեղը: Հայտնի է դարձել մեր թիմի մրցակիցը: Փետրվարի 19-ին «Միկան» 3-րդ տեղի համար պայքարում կմրցի Տաջիկստանի «Ավիատորի» հետ, որը վերջին խաղում ոչ-ոքի (2-2) էր ավարտել հանդիպումը ուկրաինական «Վորսկլայի» հետ: Իսկ եզրափակիչում պատվավոր մրցանակը կվիճարկեն Թուրքմենստանի չեմպիոն «Նեբիտչին» եւ երկրի փոխչեմպիոն «Նիսան»: Նշենք, որ «Օկժետպեսի» հետ խաղում էլ իր օգտին գոլ գրանցելով, «Միկայի» հարձակվող Արտյոմ Ադամյանը 3 գնդակով Տաջիկստանի ազգային հավաքականի անդամ Մանսուր Հակիմովի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ