Այս գաղափարն էր ընկած «Երեւան» հյուրանոցում ցուցադրված «Կանանց եւ տղամարդկանց հավասարություն» մուլտֆիլմի հիմքում: Այս եւ եւս 2 մուլտֆիլմեր («Իշխանության ճյուղերը», «Սահմանադրական իրավունքներ») ընդգրկված են «Իրավունքի այբուբեն» տեղեկատվական մուլտֆիլմերի շարքում, որն իրականացվում է Ամերիկյան իրավաբանների ընկերակցության նախաձեռնությամբ: Մուլտֆիլմերի շարքը նպատակ ունի մարդկանց, ընդ որում մանուկ հասակից սկսած, տեղեկացնել իրավահավասարության, իշխանության եւ սեփական իրավունքների մասին:
«Կանայք եւ տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ, կարող են հավասարապես կատարել միեւնույն աշխատանքը եւ օգնել հասարակության կառուցմանը, որը շատ կարեւոր է», համոզված է ընկերակցության իրավական ծրագրերի ներկայացուցիչ Լիզա Ռուսսոն:
«Իրավունքի այբուբեն» շարքը նկարահանվել է 2004 թ. Հայաստանում անկախ կինոգործիչներ Աշոտ Մխիթարյանի եւ նրա գործընկերների կողմից: Մուլտֆիլմերը վաճառքում չեն լինելու, դրանք միայն կցուցադրվեն հեռուստաընկերություններով:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ