Փետրվարի վերջը երկու հիշարժան տարենիշ էլ ունիՙ Սումգայիթի ջարդերի օրը եւ այսպես կոչված «Խոջալուի ողբերգությունը»: Այս երկու իրադարձությունները, սակայն, տարբերվում են ոչ միայն տարեթվերով, այլեւ քաղաքական գնահատման բնութագրերով:
Սումգայիթը խորհրդային ժամանակշրջանում առաջին ազգաջարդ իրադարձությունն էր,, որը տեղի ունեցավ հայերի նկատմամբ եւ դարձյալ նույն թուրքի ձեռքով: Արդյոք Սումգայիթում կատարվածը ցեղասպանությո՞ւն էր: Ողբերգության բոլոր գործողությունները վկայում են ցեղասպանության բնույթի մասին: Բնականաբար, Ադրբեջանը չի ընդունում այս իրողությունը այն նշանակությամբ,, որը պարտադրում է մեկ այլ ազգի նկատմամբ պետական կազմակերպված ջարդը իրականացնելու փաստը: Ավելին,, Ադրբեջանը տարփողում է իբր Խոջալու գյուղում նույնպես ցեղասպանություն կատարված լինելու մասին: Այս երկու իրադարձությունները անհամեմատելի են: Սումգայիթում փոքրամասնություն կազմող հայերը բնակվել են ադրբեջանցիների եւ այլ ազգերի հետ համատեղ: Ընդ որումՙ 1988-ի փետրվարին դեռեւս ծավալուն հակամարտություն չի եղել երկու ժողովուրդների միջեւ: Միեւնույն ժամանակ, տեղի հայերին սպանելը եւ բռնի տեղահանելը կազմակերպել է խորհրդային կայսրության սուբյեկտ համարվող Ադրբեջանը: Իսկ ահա Խոջալուի պարագան միանգամայն այլ էրՙ այդ գյուղը վերածվել էր ռազմական հենակայանի,, որտեղից պարբերաբար հրետակոծվում էին շրջակա հայկական բնակավայրերը: Այս տեսանկյունից կրակակետը ոչնչացնելը համեմատել ցեղասպանության հետ ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Անշուշտ, եթե ժամանակին Սումգայիթին ճշմարիտ գնահատական տրվեր, հազիվ թե Ադրբեջանը հիմա միջազգային կառույցների դռները ծեծելով փորձեր Խոջալուում տեղի ունեցածը ներկայացնել սումգայիթյան ցեղասպանության համեմատելիության շրջանակում: Սումգայիթը մեծ հաշվով ղարաբաղյան հակամարտության մի մասն է,, դրա սեւ էջերից մեկը, եւ թվում է, հնարավոր չի լինի ղարաբաղյան հիմնախնդրին անաչառ լուծում տալՙ շրջանցելով ադրբեջանական այդ քաղաքում իրականացված ցեղասպանության փաստը:
Եվս մեկ հանգամանք այս համատեքստում.. եթե ընդունենք ցեղասպանությունը որպես պետական ահաբեկչության մի ձեւ իր երկրում բնակվող մեկ այլ ազգի ներկայացուցիչների նկատմամբ,, ապա, ըստ ադրբեջանական տրամաբանության, պետք է համընդունենք նաեւ ԼՂՀ-ի պետական գոյության փաստը: Այլապես ինչպե՞ս հասկանալ ցեղասպանությունը պետական մի կազմավորման մեջ,, որի ներսում տեղի է ունեցել «Խոջալուի ողբերգությունը»: Եվ եթե Ադրբեջանը,, թեկուզեւ անհիմն ձեւով,, ուզում է 1992 թ. փետրվարի 26-ին Խոջալուում տեղի ունեցածը որակել որպես ցեղասպանություն,, ապա հարեւան երկրի այսպիսի մոտեցումը կարելի է ընկալել որպես նրա կողմից ԼՂՀ-ի անուղղակի ճանաչում:
Իսկ առհասարակ, անկախ այն բանից,, թե ինչ խուսանավումների է դիմում Ադրբեջանը, պետք է բոլոր ողբերգական իրադարձություններին տալ ճշմարիտ գնահատականՙ թե Սումգայիթի եւ թե Խոջալուի պարագայում: Չմոռանանք նաեւ,, որ Խոջալուի դեպքերը նույն ադրբեջանցիների կողմից մինչեւ վերջերս գնահատվել են իբրեւ միայն ողբերգություն (Խոջալուի ողբերգություն - «Խոջալու ֆաջիյասի» արտահայտությունը հենց նրանց ձեւակերպումն է): Չի կարող պատահել,, որ երբեւէ տեղի ունեցած ողբերգությունը տարիներ հետո պարզապես գրչի մի հարվածով դառնա ցեղասպանություն:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ