«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2005-03-02 | #38, 2005-03-03 | #39, 2005-03-04


ԳՅՈՒՄՐԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԿՈՒՆԵՆԱ

Կառավարությունը երեկ հաստատել է Շիրակի մարզի տարածքային հատակագծման նախագիծը եւ Գյումրու գլխավոր հատակագիծը: Ներկայացնելով այդ փաստաթղթերըՙ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը այն կարծիքը հայտնեց, որ Գյումրու գլխավոր հատակագիծը բավարարում է ներկայիս պահանջներին: Այն նախագծվել էՙ հաշվի առնելով սեյսմիկ անվտանգության եւ հուսալիության ապահովման, Կումայրի թաղամասի պահպանման, կանաչ տարածքների ավելացման եւ այլ անհրաժեշտությունները: «Մինչեւ որ թվականի համար է նախատեսված Հայաստանի երկրորդ քաղաքի գլխավոր հատակագիծը» հարցին նախագծման հեղինակային խմբի ղեկավար Սաշուր Քալաշյանը պատասխանեց, որ թվականներ որոշելը ընդունված էր խորհրդային տարիներին, իսկ այժմ նման սահմանափակում չի դրվում: Ի դեպ, արժե հիշատակել, որ Երեւանի գլխավոր հատակագծի վերաբերյալ ներկայիս քաղաքապետը եւ նախկին գլխավոր ճարտարապետն ասում էին, որ այն նախատեսված է առաջիկա 10-15 տարվա համար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4