Մամուլի ասուլիսում Վարդան Օսկանյանը հավաստիացրեց, որ «90 տոկոսով ապաքինվել է»: Նկատելի էր, որ Օսկանյանը ծանր է շնչում: Նախարարը հիվանդացել էր մինչեւ Հասարակածային Գվինեա մեկնելը, իսկ աֆրիկյան այդ երկրում, որտեղ «40 աստիճան տաքություն էր, իսկ խոնավությունըՙ 100 աստիճան», հիվանդությունը (թոքաբորբ) ավելի էր բարդացել: Օսկանյանն ասաց, որ Պրահա չմեկնելու պատճառը եղել է հիվանդությունը:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ