«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2005-03-05 | #41, 2005-03-08 | #42, 2005-03-10


ԱՐՄԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ. «ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԸՆԴԼԱՅՆՎԵԼ ԵՆ»

Մ. Նահանգներում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը հայտարարել է վերջին 5 տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունների նշանակալի «ամրապնդման եւ ընդլայնման» մասին: Ըստ «Մեդիամաքսի», դեսպան Կիրակոսյանն ասել է այս մասին ԱՄՆ հայկական համայնքին ուղղված հրաժեշտի ուղերձում:

Դեսպան Կիրակոսյանն ասել է, որ Հայաստանն ու Մ. Նահանգները շարունակում են քաղաքական երկխոսությունն ամենաբարձր մակարդակում եւ պարբերաբար խորհրդատվություններ են անցկացնում անվտանգության ոլորտում, որոնց ընթացքում շոշափվում են երկկողմ տարածաշրջանային եւ համընդհանուր նշանակություն ունեցող հարցեր:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը նշել է, որ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները միշտ գտնվել են իր ուշադրության կենտրոնում: Եթե 1999 թ. ԱՄՆ հայաստանյան արտահանման ծավալը կազմել է 15,2 մլն դոլար, ապա 2004 թ. այդ ցուցանիշը կազմել է 46,1 մլն:

Մարտի վերջին Արման Կիրակոսյանը կավարտի իր դիվանագիտական առաքելությունը Վաշինգտոնում եւ կվերադառնա Երեւան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4