«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2005-03-08 | #42, 2005-03-10 | #43, 2005-03-11


ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻ ՕՐԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

ԲԱՔՈՒ, 10 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի աշխատանքում ներառվել է «Ադրբեջանի Հանրապետության մոբիլիզացիոն պատրաստության եւ մոբիլիզացիայի մասին» օրենքի նախագիծը, հաղորդել է «Ազերթաջ» լրատվական գործակալությունը:

Միլի մեջլիսի փոխխոսնակ, խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Զիաֆետ Ասքերովն ասել է, որ օրենքի հիմնական նպատակը երկրի դեմ որեւիցե ագրեսիայի դեպքում, արտակարգ դրության եւ այլ բացառիկ դեպքերում մոբիլիզացիոն ռեսուրսների ճիշտ որոշումն է եւ այդ ուժերի արդյունավետ օգտագործումը: Ասքերովը նշել է, որ այդ փաստաթուղթը, որն անհրաժեշտ է ռազմական ու խաղաղ ժամանակաշրջանի համար, չի կարելի գնահատել որպես պատերազմի նախապատրաստվելու փորձ: «Մեր երկիրը պատերազմական իրավիճակում է արդեն երկար տարիներ, իսկ պատերազմն իր օրենքներն ունի», հայտարարել է Միլի մեջլիսի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4