Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն երեկ իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ փոխանցել Միխայիլ Սաակաշվիլու խոսքերը, թե Հայաստանը Վրաստանի ամենալավ հարեւանն է: Դեսպան Գաչեչիլաձեն 1998-2004 թթ. եղել է Վրաստանի դեսպանը Իսրայելում, տիրապետում է անգլերենին, լեհերենին, թուրքերենին եւ ռուսերենին, 17 գրքերի հեղինակ է: Մասնագիտությամբ արեւելագետ է: