«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2005-03-11 | #44, 2005-03-12 | #45, 2005-03-15


ՄԵՐ ՔԱՂԱՔԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 600 ԱՎՏՈԲՈՒՍ

Լիոնից կներկրվի՞ 50-ը

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տրանսպորտի վարչության պետ Տիգրան Ղազարյանը հայտնել է, որ վերջին 10 օրում Ֆլորենցիայից ներկրվել են 10 ավտոբուս եւ 12 տրոլեյբուս, իսկ այժմ բանակցություններ են տարվում Լիոնից 50 ավտոբուս ներկրելու:

Նրա ասելով, մայրաքաղաքի ուղեւորահոսքի վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ անհրաժեշտություն կա հաստատելու երթուղային նոր ցանց: Դրա մեջ կընդգրկվեն առավել դժվար երթեւեկելի երթուղիները` Ավան-Առինջ, Հարավ-արեւմտյան, Նորք-Մարաշ թաղամասեր տանող ուղեւորագծերը: Վարչության պետը վստահեցրել է, որ քաղաքի կենտրոնի երթեւեկության ծանրաբեռնվածությունը նկատելիորեն կթեթեւանա:

Ամբողջությամբ ավտոբուսային երթեւեկության անցնելու համար քաղաքը կարիք ունի 600 ավտոբուսի, ինչը ներկա պայմաններում դեռեւս հնարավոր չէ: Ենթադրվում է, որ Երեւանը ավտոբուսներով ապահովված կլինի 2007 թվականից ոչ շուտ:

Այնպես որ, տրանսպորտի վիճակը լավացնելու ու ամեն տարի նոր ավտոբուսներ ներկրելու խոստումներով մեր քաղաքում դեռ երկար ենք ապրելու:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4