Լոս Անջելեսի «Նոր օր» շաբաթաթերթից տեղեկանում ենք, որ 70 տարեկանում, փետրվարի 26-ին կյանքից հեռացել է սփյուռքահայ մամուլի վաստակաշատ լրագրող եւ թարգմանիչ, «Նոր կեանքի» քաղաքական բաժնի խմբագիր Տիգրան Ոսկունին:
Ծնվել է Դամասկոսում, երկրորդական ուսումն ստացել է Հալեպի ֆրանսիական լիցեյում, ապա տեղափոխվելով Բեյրութՙ երկար տարիներ ստանձնել է ՀՅԴ պաշտոնաթերթ «Ազդակի» խմբագրությունը:
1976 թ.ՙ լիբանանյան տագնապի տարիներին, բնակության է փոխադրվել Միացյալ Նահանգներՙ շարունակելով աշխատել մամուլում, Լոս Անջելեսի «Նոր կեանք» թերթի քաղաքական բաժնում կատարել խմբագրական գործունեություն, ակտիվորեն մասնակցել հայ համայնքի ազգային-քաղաքական, մշակութային կյանքին:
Կարեւոր իրագործում էր նրա ամենօրյա «Հայրենի հորիզոն» կայքէջըՙ օրական երկու նորացումներով հայաստանյան եւ սփյուռքահայ լրատվության մատուցումով: Հրապարակագրի իր վաստակով սփյուռքահայ մամուլի տարեգրության մեջ Տ. Ոսկունին մնալու է իր համոզմունքների սկզբունքայնությամբ:
Տիգրան Ոսկունին ներդրում ունի նաեւ հայ թարգմանական գրականության ասպարեզում հրատարակված առանձին գրքերով, նաեւ «Ակօս» գրական ամսագրում, «Ազդարար» շաբաթաթերթում եւ «Ազդակ» օրաթերթում (Անդրե Ժիդ «Հովոուական համանուագ», Ալբեր Քամյու «Անծանօթը», Ժան Պոլ Սարտր «Աղտոտ ձեռքեր», Արթուր Բեոթլեր «Խաւար ցերեկին», Ստեֆան Ցվայգ «Ամոք», Անդրե Մորուա «Կլիմաներ»):
Վերջերս լույս ընծայվեց իր հրապարակային-գրական վաստակն ամբողջացնող «Հայրենի հորիզոն» հոդվածների ընտրանին:
Մ. Բ.