«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2005-03-22 | #51, 2005-03-23 | #52, 2005-03-25


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅՔ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ

ԼՂՀ կառավարությունը այսուհետեւ կունենա իր պաշտոնական կայքը ինտերնետումՙ www.karabakh.net հասցեով:

Երեկ կառավարության նիստերի փոքր դահլիճում հայտարարելով այս մասին, ԼՂՀ փոխվարչապետ Արարատ Դանիելյանը լրագրողներին տեղեկացրել է, որ կառավարության կայքը հագեցած է լինելու ամեն օր թարմացվող պաշտոնական լրատվությամբ, ֆոտոարխիվով, նախարարությունների եւ գերատեսչությունների գործունեության վերաբերյալ տեղեկություններով եւ այլն: Միեւնույն ժամանակ բնակչությունը կարող է կայքի միջոցով դիմումներ հղել ինպես կառավարության, այնպես էլՙ գերատեսչական մարմինների ղեկավարությանը, ընդ որում, նույն այդ խողովակներով էլ ստանալով պատասխանը:

Նախատեսվում է առաջիկայում գործածության մեջ դնել նաեւ կայքի անգլերեն ու ռուսերեն տարբերակները:

Արարատ Դանիելյանի բնութագրմամբՙ կայքի տեղադրումը հնարավորություն է տալու գործադիր իշխանության համապարփակ աշխատանքն այսուհետեւ ավելի տեսանելի ու թափանցիկ դարձնել հասարակության համար:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4