«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2005-03-22 | #51, 2005-03-23 | #52, 2005-03-25


ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՌԱԴԱՆՈՎԻՉԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

Ամերիկայի հայկական համագումարից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Ներկայացուցիչների պալատի եւ հայկական հարցերով կոնգրեսական խմբի անդամ, կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը խոստացել է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են Մ. Նահանգներում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ռադանովիչը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Մ. Նահանգների նախկին եւ ներկայիս դեսպաններ Ջոն Էվանսին եւ Հարրի Գիլմորինՙ հայերի դեմ ոճրագործությունը բնութագրելիս ցեղասպանություն բառը գործածելու համար:

Այդ հայտարարություններից հետո Ամերիկայի հայկական համագումարը նախաձեռնել է արշավՙ նախագահ Բուշին կոչ անելով ապրիլի 24-ի այս տարվա հիշատակման ուղերձում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4