«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2005-03-30 | #56, 2005-03-31 | #57, 2005-04-01


ԹՈՒՐՔԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔԻ ԳՐՔԵՐԸ

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Թուրքիայի գավառներից մեկի փոխգավառապետը հրահանգել էր բոլոր հասարակական վայրերից եւ գրադարաններից հավաքել եւ ոչնչացնել թուրք գրող Օրհան Փամուքի գրքերը, քանի որ վերջինս շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում խոսել էր Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի մասին:

Ֆրանսպրես գործակալության փոխանցմամբ, գավառի փոխգավառապետը տարածել է, որ գրողը թուրք ժողովրդի հասցեին արել է «անհիմն, զրպարտող եւ վիրավորական հայտարարություններ»:

Մյուս կողմից, «Ռադիկալ» թերթը գրել է, որ գավառի ողջ տարածքում Փամուքի ոչ մի գիրք չի հայտնաբերվել, եւ գավառի բնակչությունն առհասարակ գաղափար չունի ինչի մասին է խոսքը: Գավառապետը չեղյալ է հայտարարել իր տեղակալի հրահանգը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4