Որոշ բացառություններով
Անցյալ տարի այս օրերին եղանակն աննախադեպ տհաճ անակնկալ մատուցեցՙ ամբողջովին ցրտահարվեց Արարատյան դաշտի բերքը: Այս տարի նույնպես ձյուն տեղաց, եւ ջերմաստիճանը նվազեց, բայց, ի տարբերություն անցյալ տարվա, ոչ մրգատու ծառերը, ոչ ցանովի մշակաբույսերը չեն վնասվել: Պատասխանելով մեր հարցին, այդ մասին ասաց գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը: Նա հայտնեց, որ ցանովի մշակաբույսերն ընդհանրապես չեն վնասվել, իսկ մրգատու ծառերից ծիրանենիների ցրտահարման վտանգն առկա է միայն Արարատյան դաշտի Սուրենավանի եւ Արմաշի տարածաշրջանում, որովհետեւ ծառերն այստեղ արդեն սկսել էին ծաղկել: Դա էլ այն դեպքում, եթե ջերմաստիճանը -3 աստիճանից ցածր լինի: Օդերեւութաբանների կանխատեսումներով հավանական համարվում է ջերմաստիճանի տատանումը +2-ից մինչեւ -3: Մնացած, հատկապես լեռնային եւ նախալեռնային շրջաններում, նման վտանգ չկա, քանի որ այդ վայրերում ձմեռը դեռեւս իր իրավունքների մեջ է:
Այդուհանդերձ, Հայաստանի ամենացածրադիր վայրերում, օրինակՙ Մեղրիում, ինչպես տեղեկացանք այլ աղբյուրներից, ծիրանենիները ցրտահարվել են, քանզի արդեն ծաղկած են եղել:
Ա. Մ.