«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2005-04-06 | #61, 2005-04-07 | #62, 2005-04-08


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԷՐԴՈՂԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՇՐՅՈԴԵՐԻՆ

Վերջին պահին կանխվել է հավանական ճգնաժամը թուրք-գերմանական հարաբերություններում: Ճգնաժամի պատճառը Հայոց ցեղասպանության բանաձեւը Գերմանիայի խորհրդարան ներկայացնելու քաղաքական նախաձեռնությունն էր: Ապրիլի 7-ին տեղեկացնելով այդ մասին, թուրքական «Սաբահ» թերթը նշում է բանաձեւի առնչությամբ Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերի հետ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի մասին եւ այս տեղեկությունը հիմնավորում է դիվանագիտական վստահելի աղբյուրներով:

Ըստ «Սաբահի», Էրդողանը, զանգահարելով Շրյոդերին, խնդրել է «հետաձգել կամ կանխել» բանաձեւի քննարկումը: Խնդրանքին Գերմանիայի կանցլերի արձագանքով բանաձեւի քննարկումը հետաձգվել է մինչեւ նրա Թուրքիա կատարելիք այցի ավարտը: Շրյոդերի այցը նախատեսվում է մայիսի 3-ին, իսկ Գերմանիայում Հայոց ցեղասպանության բանաձեւին ընդդիմության հետ աջակցություն է ցույց տալիս նաեւ կառավարության մաս կազմող Կանաչների կուսակցությունը, ինչը, ըստ «Սաբահի», մեծապես մտահոգում է Անկարային: Ավելինՙ վերոհիշյալ աղբյուրների հավաստմամբ, Անկարայի քաղաքական հետնաբեմում համոզված են, որ Գերմանիայի խորհրդարանը կընդունի բանաձեւը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4