Մոսկվայի իրավապահ մարմիններից ՌԻԱ գործակալությանը հայտնի է դարձել, որ ապրիլի 12-ին միջադեպեր են տեղի ունեցել մետրոյի երկու կայարաններում: «Նագատինսկայա» կայարանում մոտեցող էլեկտրագնացքի առջեւ ռելսերի վրա ցատկելովՙ փորձել է կյանքին վերջ դնել 1972թ. ծնված ՀՀ բնակիչներից մեկը: Նրան հիվանդանոց են տարել «գանգուղեղային բաց վնասվածք, անգիտակից վիճակ» ախտորոշմամբ:
Երկրորդ դեպքն արձանագրվել է «Սմոլենսկայա» կայարանում, ժամը 21.20-ին: Մի հարբած ուկրաինացի ռելսերի վրա է ընկել անզգուշության հետեւանքով: Նա վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Պ. Ք.