Ինչպես երեկ տեղեկացանք լրատվական գործակալություններից, բջջային կապի երկու օպերատորներըՙ «Արմենտելը» եւ «Ղ-Տելեկոմը» պայմանավորվածության են եկել վիճելի բոլոր հարցերի շուրջը եւ պայմանագիրը կստորագրվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Այս տեղեկությունը ստացվել է «Արմենտելից»:
«Ղ-Տելեկոմին» մոտ կանգնած աղբյուրները, սակայն, երեկ հրաժարվեցին որեւէ կերպ անդրադառնալ այս տեղեկությանը, ասելով, որ քանի դեռ պայմանագիրը ստորագրված չէ, ընկերությունը չի ցանկանում մեկնաբանություններ տալ:
Ա. Մ.