Հայաստանյայց առաքելական եկեղեցին, «Ապրիլի 24» կազմակերպական կոմիտեն, Մ. Վ. Լոմոնոսովի անվան հայկական ուսանողական ընկերակցությունը տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Մոսկվայում նախատեսված են մի շարք միջոցառումներ: «Ազգում» ստացված հայտարարության մեջ նշվում է, որ «90 տարի առաջ օսմանյան Թուրքիայի կառավարությունն իրականացրեց ծանրագույն ոճիրՙ հայ ժողովրդի ցեղասպանություն իր պատմական հայրենիքում»:
«Մեր պարտքն է հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, հասնել հակամարդկային այդ ոճրագործության համընդհանուր դատապարտման եւ ապագայում կանխել նման ոճիրները», ընդգծում են փաստաթղթի հեղինակները:
Մասնավորապես նախատեսվում է ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը սգո հսկում անցկացնել Մոսկվայում կառուցվող հայկական Մայր տաճարի տարածքում, ապրիլի 24-ին, ժամը 11-ին Հիշատակի խաչքարի բացում կատարել Օլիմպիյսկի պողոտայում կառուցվող հայկական տաճարի տարածքում, ժամը 11:30-ին հիշատակի մաղթանք եւ հոգեհանգստյան արարողություն կատարել Ցեղասպանության զոհերի համար:
Պ. Ք.