Ռուսաստանի հայերի միության «Երկրամաս» թերթի հաղորդմամբ, օրերս Կրասնոդարում անցկացված «Գիտության շաբաթներ» ծրագրի շրջանակներում անցկացված ուսանողական կոնֆերանսում հաղթած աշխատանքների թվում է եղել նաեւ գիտական աշխատանք նվիրված Թուրքիայում հայերի ցեղասպանությանը: Կուբանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Էռնա Մանասյանի աշխատանքը կոչվում է «Հայերի ցեղասպանությունը արտասահմանյան պատմագրության մեջ»: Ինչպես նշում է «Երկրամաս» թերթը, կոնֆերանսի «Արեւելագիտություն» սեկցիայում հայուհու աշխատանքը հաղթել է քսանից ավելի գիտական աշխատանքների համեմատությամբ:
Ա. Հ.