Իսրայելի Հայֆա քաղաքում բնակվող երգահան Նուբար Ասլանյանն ապրիլի 24-ին ավարտել է իր «Սիփանա քաջեր» ստեղծագործությունը, որը նվիրում է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին, «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելին եւ իր բռնագաղթված ծնողների հիշատակին: Երեք մասից բաղկացած նրա նոր կոնցերտը գրված է սիմֆոնիկ նվագախմբի համար:
«Ես վառեցի իմ մոմը», «Ազգին» ուղարկած էլեկտրոնային նամակում գրել է Նուբար Ասլանյանը:
Ռ. Պ.