Տիրասպոլից ստացված տեղեկատվության համաձայն, ապրիլի 24-ին ինքնահռչակ Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետությունում ստեղծվել է Մերձդնեստրի հայերի միություն: Այդ չճանաչված հանրապետությունում ապրում են առնվազն հազար հայեր: Տվյալ տարածքում հայկական առաջին բնակավայրը հիմնվել է 1792 թ. հուլիսի 25-ին, ըստ Ռուսիո Եկատերինա Բ կայսրուհու հրամանի: Սբ. Գրիգոր Լուսավորչի անունով քաղաքը կոչվեց Գրիգորիուպոլիս:
Միության վարչության նախագահ է ընտրված տիրասպոլցի գործարար Գեղամ Գեւորգյանը: Վարչության կազմում են նաեւ Ռոբերտ Կիրակոսյանը (բժիշկ), Նիկոլայ Սեֆերյանցը (ժողպատգամավորների խորհրդի նախկին նախագահ), Թամար Շաղոյանը (ուսուցչուհի), Էռնեստ Վարդանյանը (Մերձդնեստրի ռադիոյի աշխատակից), ինչպես նաեւ Դուբոսարիի համայնքի ներկայացուցիչները:
Ստեղծված է նաեւ համայնքի խորհուրդ, որը կհավաքվի տարեկան երկու անգամՙ ապրիլի 24-ին եւ հոկտեմբերի 13-ին:
Պ. Ք.